Sunday, March 7, 2010

Սեմինար Երեւանում

Քաղաքացիական լրագրություն եւ սոցիալական լրատվամիջոցներ. դասընթաց փախստականների համար

Պատերազմի եւ խաղաղության լուսաբանման ինստիտուտի (ՊԽԼԻ) Հայաստանյան մասնաճյուղը 2010 թվականի մարտի 5-ից 7-ը կազմակերպում է «Քաղաքացիական լրագրություն փախստականների համար» թեմայով սեմինար:

Սեմինարի նպատակը Հայաստանում բնակվող փախստականներին, փախստականների ընտանիքում ծնված ակտիվ քաղաքացիներին հրապարակային տեղեկություն տարածելու գործիքների հետ ծանոթացնելն է, որոնց միջոցով նրանք կարող են իրենց խնդիրներն ու ձայնը համացանցում ավելի լսելի դարձնել:

Առաջին օրը մասնակիցները ծանոթանալու են ինտերնետային մի քանի գործիքների ու ծրագրերի, ձեռք են բերելու ինտերնետի համար գրելու, ինտերնետում առանց մեծ միջոցների սեփական պատմությունները տեղադրելու հմտություններ, ծանոթանալու են սոցիալական ցանցերի առավելություններին, լրագրության հիմնարար սկզբունքներին եւ էթիկային, կատարելու են գործնական առաջադրանքներ:

Սեմինարն անցկացվելու է ՊԽԼԻ -ի Երեւանյան գրասենյակում: Սեմինարը վարելու է լրագրող, քաղաքացիական ու ինտերնետ լրագրության մասնագետ Արթուր Պապյանը:

Սեմինարը կազմակերպվում է Պատերազմի եւ խաղաղության լուսաբանման ինստիտուտի Հարավկովկասյան «Կամուրջների կառուցում/ներուժի հզորացում» ծրագրի շրջանակներում: Ծրագիրը ֆինանսավորում է Մեծ Բրիտանիայի Արտաքին գործերի նախարարությունը:

Պատերազմի եւ խաղաղության լուսաբանման ինստիտուտը (www.iwpr.net) խաղաղություն եւ ժողովրդավարություն է կառուցում ազատ եւ անաչառ լրատվամիջոցների օգնությամբ: IWPR-ը գործում է անցումային շրջանում գտնվող ավելի քան 15 պետություններում: Կովկասում IWPR-ը ծրագրեր է իրականացնում արդեն ավելի քան 8 տարի: Հարավային Կովկասի ծրագիրը տարիների ընթացքում կարողացել է ստեղծել լրագրողների եզակի ցանց, ովքեր փոխադարձ այցելությունների, դասընթացների, վերապատրաստման ծրագրերի շնորհիվ կարողանում են ավելի հավասարակշռված մոտեցում ցուցաբերել մեր տարածաշրջանում զարգացումները լուսաբանելիս:

Պատերազմի եւ խաղաղության լուսաբանման ինստիտուտի գործունեությանն աջակցում են խոշոր դոնոր գործակալություններ եւ նախարարություններ, այդ թվում` ԱՄՆ Պետդեպարտամենտը, USAID-ն, Մեծ Բրիտանիայի արտգործնախարարությունը եւ DFID-ը, Եվրամիությունը, ինչպես նաեւ Նորվեգիայի, Դանիայի, Ֆինլանդիայի, Հոլանդիայի արտգործնախարարությունները եւ Շվեդիայի Զարգացման եւ համագործակցության գործակալությունը:

Լրացուցիչ տեղեկությունների համար կարող եք դիմել Պատերազմի և խաղաղության լուսաբանման ինստիտուտի (IWPR) հայաստանյան մասնաճյուղի տնօրեն Սեդա Մուրադյանին +374 93 207 417 հեռախոսահամարով:

Պատերազմի և խաղաղության լուսաբանման ինստիտուտի հայաստանյան մասնաճյուղ
0010, Երեւան, Եզնիկ Կողբացի 39
Հեռ +374 10 53 92 04,
Էլ. փոստ` sedamur@gmail.com;zaraiwpr@gmail.com
Կայք` www.iwpr.net

Սոցիալական լրատվամիջոցներ. դասընթաց փախստականների համար

No comments:

Post a Comment